Հուսալի և արդյունավետ մաքրություն՝ նախատեսված նրանց համար,
ովքեր գնահատում են մանրամասնությունն ու որակը։ Մաքուր միջավայր՝ մաքուր ապրելու համար։
Մեր Մասին
«Unona» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, և արդեն ունենք 14 տարվա փորձ որակյալ քիմմաքրության ոլորտում։
Մենք մասնագիտացած ենք հագուստի, կահույքի, կոշիկի, պայուսակների և այլ իրերի մաքրության մեջ՝ ապահովելով կատարյալ մաքրություն՝ առանց վնասելու գործվածքը։
Մեր Ծառայությունները
Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ քիմմաքրում և խնամք՝ նախատեսված հագուստի, կահույքի, կաշվե իրերի, վարագույրների և այլ ապրանքների համար։
Վերմակներ, բարձեր, վարագույրներ, աթոռների ծածկոցներ — ապահովում ենք խորը մաքրում՝ առանց կառուցվածքը վնասելու։
Մաքուր ու թարմ տեսք՝ առանց վնասելու գործվածքը։ Մենք ապահովում ենք ձեր ամենօրյա կամ դասական հագուստի խորը մաքրություն՝ բարձր որակի նյութերով։
Նրբորեն վերաբերվում ենք զգեստներին՝ նույնիսկ ամենանուրբ գործվածքով։ Հատուկ ծրագրեր՝ ժանյակով, շիֆոնով և զգայուն կտորներով զգեստների համար։
Վարագույրները կուտակում են փոշի ու միկրոբներ։ Մենք ապահովում ենք դրանց մաքրում, գույնի պահպանում և նուրբ լվացում։ Հանում են վարագույրները Ձեր նախընտրած վայրից մեր աշխատակիցները և մաքրված, կարգով վերադարձնում՝ կախելով իրենց տեղում։
Ձեր գործնական կերպարը կարևոր է մեզ համար։ Մաքրում ենք կոստյումներ՝ պահպանելով գույնն ու ձևը՝ պատրաստ գործնական հանդիպումների և միջոցառումների։
Ձմռան խոնավությունը, ամառային արևը կամ ժամանակի ազդեցությունը վնասում են զմաշե և կաշվե մակերեսները։ Մենք խորը մաքրում, սնուցում և փափկեցնում ենք դրանք՝ վերականգնելով բնական փայլը և երկարացնելով օգտագործման ժամկետը։
Ինչու Ընտրել Մեզ
Առաքում Երևանում՝ Անվճար
Ձեր հարմարության համար ապահովում ենք անվճար առաքում Երևանի տարածքում՝ առանց հավելյալ վճարների։
Պրոֆեսիոնալ անձնակազմ
Փորձառու մասնագետներ, ովքեր գիտեն՝ ինչպես վարվել ցանկացած հագուստի հետ։
Որակյալ միջոցներ
Օգտագործում ենք միայն վստահելի և անվտանգ քիմիկատներ՝ հագուստը պաշտպանելու համար։
Վկայագրված մոտեցում
Մաքրման գործընթացը համապատասխանում է ոլորտի բարձր ստանդարտներին՝ անվտանգության և արդյունքի առումով։
Մատչելի և արդար գներ
Մենք քիմմաքրումը վերածում ենք վստահելի սպասարկման։ Ահա թե ինչու մեր հաճախորդները վերադառնում են կրկին ու կրկին։
Սպասարկում Տնից Տուն
Մենք վերցնում ենք ձեր իրերը՝ ձեր նշած վայրից, և վերադարձնում մաքրված ու պատրաստ՝ խնայելով ձեր ժամանակը։
Reviews
Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident.